![](https://armlur.am/wp-content/uploads/2022/09/1092257-640x430-1.jpg)
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 63 կգ քաշային բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանից Հրաչյա Պողոսյանը մրցեց ադրբեջանցի Թալեհ Մամադովի հետ և զիջեց 4:10 հաշվով:
Ավելի վաղ Հայաաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Մալխաս Ամոյանը (77 կգ):