Դատախազությունում շունչները պահած սպասում են. պաշտոնանկություններ կլինեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարմանը 3 օր ժամանակ է մնացել. նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին, եւ Գլխավոր դատախազությունում բոլորը շունչները պահած սպասում են նոր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գալուն: Այս օրերին Գլխավոր դատախազությունում ակտիվ լուրեր են պտտվում, թե նոր դատախազը մենակ չի գալիս, այլ իր հետ Գլխավոր դատախազություն է բերում Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանին:

Ըստ դատախազությունում տարածված լուրերի՝ Անահիտ Մանասյանը հավանաբար կնշանակվի Աննա Վարդապետյանի տեղակալ կամ Երեւան քաղաքի դատախազ, ասել է թե՝ Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը եւս հրաժեշտ կտա իր պաշտոնին: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Գլխավոր դատախազության՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Աննա Վարդապետյանը դատախազություն է իր հետ բերելու նաեւ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանին, որը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մտերիմն է:

Հավելենք, որ Պողոսյանի համար դատախազությունը խորթ կառույց չէ, քանի որ Պողոսյանը ԱԱԾ է տեղափոխվել դատախազությունից. նա նախկինում եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալ:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս