![](https://armlur.am/wp-content/uploads/2022/07/3-verev-taguhiTovmasyan-2022.jpg)
«Այս պահին ադրբեջանական զորքերը կրակում են Վարդենիսի սահմանային հատվածներում: Կրակում են տարբեր տրամաչափի զենքերով»,- ArmLur.am-ին այս մասին հայտնեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
Ըստ նրա, Վարդենիս քաղաքում պարզ լսվում են կրակոցների, պայթյունների ձայները: Նաև ԱԹՍ է կիրառում թշնամին։