Այս գիշեր Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա՝ խախտելով երկրի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ֆրանսիացի պատգամավոր Սաբրինա Ագրեստի-Ռուբաշը։
«Այս գիշեր իմ մտքերը Հայաստանի և հայերի հետ են։ Ադրբեջանը լայնածավալ հարձակման է անցել՝ հերթական անգամ խախտելով մեր բարեկամ երկրի տարածքային ամբողջականությունը. Վաղը ես անմիջապես կդիմեմ ԱԳ նախարար Քեթրին Քոլոնեին, որպեսզի Ֆրանսիան աջակցի Հայաստանին»,- գրել է նա։
Նման հայտարարությամբ է հանդես եկել մեկ այլ ֆրանսիացի քաղաքական գործիչ՝ Պրովանս-Ալպեր շրջանային խորհրդի նախագահ Ռենո Մուզելիեն.
«Հատկապես մտահոգիչ են այն լուրերը, որոնք մեզ հասնում են Հայաստանից։ Եթե հաստատվի Ադրբեջանի այս հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, ապա միջազգային արձագանքը պետք է լինի անհապաղ և կոլեկտիվ»։