«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայց էր ներկայացրել «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի եւ «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ` պահանջելով պարտավորեցնել Նաիրա Խաչիկյանին եւ «Իջեւան ստուդիա» ընկերությանը հրապարակորեն ներողություն խնդրել եւ հօգուտ «Իջեւան ՃՇՇ» ՓԲԸ-ի Նաիրա Խաչիկյանից եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից համապարտությամբ բռնագանձել երեք միլիոն դրամ որպես փոխհատուցում, եւս 264 հազար դրամ որպես դատական ծախս: «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ հայցադիմումում նշված է, որ այս տարվա հունիսի 21-ին հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրով, ինչպես նաեւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ մի քանի անգամ հեռարձակվել են տեսանյութեր, որոնց մեջ տեղ են գտել «Իջեւանի ՃՇՇ»-ի գործարար համբավը արատավորող արտահայտություններ: Դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում սկսվել է օգոստոսի 18-ից, կայացել են դատական մի քանի նիստեր: Հոկտեմբերի 17-ի նիստում դատարանում ցուցադրվել են խնդրահարույց տեսանյութերը, կողմերը ներկայացրել են իրենց նկատառումները: Լրագրող Նաիրա Խաչիկյանն այս անգամ էլ դատին չի մասնակցել, դատարանում նրա շահերը պաշտպանում է փաստաբան Գարիկ Գալիկյանը: Իսկ «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությունն այս գործով դատապաշտպան չունի: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 4-ին, որի ավարտին դատավոր Արշակ Շահոյանը, հավանաբար, կհրապարակի վճիռը:
ՎՃԻՌԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի՞Ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ