Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հարձակումների, այդ թվում՝ Հայաստանի տարածքում բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածների մասին հաղորդագրություններով․ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Ինչպես մենք վաղուց հստակ հասկացրել ենք, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»,- ասված է Բլինքենի հայտարարության մեջ։