ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ-ն նախատեսում է հայտարարել ձմեռային զորակոչ. նախագիծը քննարկվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է սահմանել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՊՆ-ն նախատեսում է հայտարարել 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Նշենք, որ 2022 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Ի դեպ, տեղեկացնենք, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ:

Ս.Հ.




Լրահոս