![](https://armlur.am/wp-content/uploads/2021/01/erexa-hivandanoc.jpg)
Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար: