Միրզոյանը Լավրովին տեղեկացրել է ադրբեջանական ագրեսիան կասեցնելու նպատակով ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ անվտանգության խորհրդին դիմելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեկնարկած լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրավիճակը։

Արարատ Միրզոյանը տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված քայլերի՝ այդ թվում Ռուսաստանի Դաշնությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ՄԱԿ անվտանգության խորհրդին դիմելու մասին՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու և դրա հետևանքները վերացնելու նպատակով։




Լրահոս