ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է ժամը 10:00-ից հայ-ադրբեջանական սահմանին հրադադար հայտարարելու պայմանավորվածության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ-ն չափազանց անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի առանձին շրջաններում սեպտեմբերի 13-ի գիշերն իրադրության կտրուկ սրացման հետ կապված։ Այս մասին նշվել է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։

«Կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ իրավիճակի հետագա թեժացումից, զսպվածություն ցուցաբերել եւ անշեղորեն հետեւել հրադադարի ռեժիմին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան։

Սերտ կապի մեջ ենք Բաքվի եւ Երեւանի հետ։ Ստացվել է Հայաստանի ղեկավարության դիմումը՝ իրավիճակի կարգավորմանն աջակցելու խնդրանքով, նաեւ ՀԱՊԿ-ի գծով առկա երկկողմ համաձայնագրերին համապատասխան։ Հույս ունենք, որ ռուսական միջնորդության արդյունքում սեպտեմբերի 13-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 9.00-ին ձեռք բերված պայմանավորվածությունը հրադադարի մասին կկատարվի ամբողջ ծավալով։

Ինչպես եւ առաջ, ելնում ենք այն բանից, որ բոլոր վիճելի խնդիրները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերին վերաբերող մասով՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակում, Ռուսաստանի խորհրդակցական աջակցությամբ»,- նշվել է հայտարարությունում։




Լրահոս