Դեռևս այս տարվա մայիսին Տիեզերք ուղարկվեց առաջին հայկական արբանյակը: Համեյանդեպս գործադիրը դա հայկական անվանեց ու վստահեցրեց, որ Հայաստանը գիտական ոլորտում լուրջ ձեռքբերում է ունեցել:
Առ այսօր էլ պարզ չէ՝ Տիեզերքում ի՞նչ է անում այդ արբանյակը, եթե մինչև օրս դրանից ստացված որևէ լուսանկար կամ տեղեկություն չի հրապարակվել: Եվ անգամ այսօր, երբ աշխարհին ու միաջզգային հանրությանը պետք է ցույց տալ, որ նախահարձակ Ադրբեջանն է եղել ու սադրանք հրահրել Հայաստան-Ադրբեջան սահմանի գրեթե ամբողջ երկայնքով, արբանյակի արած-լուսանկար-տեսանյութերից ձայն-ծպտուն չկա:
Իսկ դրա տրամադրած ինֆորմացիան այս պահին ամենապետքականն ու թիրախայինը կարող էր լինել: Հետևաբար, հարց արբանյակի մասին պատանու խանդավառությամբ արտահայտվող ՔՊ-ականներին՝ ո՞ւր է արբանյակը:
Քաղաքական իշխանությունն արբանյակի մասին, հիշեցնենք, ճառեր էր ասում, ու բանն անգամ նրան էր հասնում, թե այն նույնիսկ մեր սահմաններն է պաշտպանելու: Սահմաններ պաշտպանի, հետախուզական տվյալներ հայթայթի և այլն, և այլն: Իրականությունն ու ճառերը, սակայն, տեսնում ենք՝ ինչքանով են կապվում մեկը մյուսի հետ:
Ս.Վ.