ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ԱԱԾ-ից Դավիթ Տոնոյանին տեղափոխում Հակակոռուպցիոն դատարան. հարազատները գոռում են՝ Դավիթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի եւ ՊՆ մյուս պաշտոնյաների դեմն հարուցված քրեական գործը տեղափոխվել է է Հակակոռուպցիոն դատարան: Այսօր Հակակոռուպցիոն դատարանում առաջին դատական նիստն էր:

ArmLur.am-ը այսօր դատարանում էր եւ արձանագրեց, թե ինչպես նախկին նախարարին Ազգային անվտանգության ծառայությունից տեղափոխեցին Հակակառուպցիոն դատարան, եւ ինչպես էին նախարարի հարազատները դիմավորում նրան դատարանի մուտքի մոտ:

Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Քրեական գործով այս պահին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, իսկ մյուս անձինք ազատության մեջ են։

Ս.Հ., Ք.Մ.




Լրահոս