Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին եւ զենք ձեռք բերելու գործընթացին, հայտնել է. «Ոչ բոլոր երկրներն են, որ ինքնապաշտպանության համար պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին.
Զենք ձեռք բերելն ունի 4 բաղադրիչներ ֆինանսական, քաղաքական, տեխնիկական և տրանսպորտային։
ՀՀ–ն ունի բոլոր ֆինանսական հնարավորություններն իրեն անհրաժեշտ պաշտպանական զինամթերքը ձեռք բերելու համար։
Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, ապա, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին։
Անդրադառնալով տեխնիկական բաղադրիչին՝ Փաշինյանը նշեց, որ կան երկրներ, որոնք պատրաստ են ՀՀ–ին զենք վաճառել, սակայն չունեն անհրաժեշտ զենքը։
Ինչ վերաբերում է տրանսպորտային բաղադրիչին, ապա վարչապետը նշեց` ՀՀ–ն, ցավոք, չունի ելք դեպի ծով, որպեսզի կարողանա զենք գնել միջազգային վաճառողից և բերել ՀՀ։
Արդյունքում այսօր հակակառուպցիոն դատարանում ՊՆ-ին զենք մատակարարող հայտնի Դավիթ Գալստյանից՝ Պատրոն Դավոյից հետաքրքրվեցինք, թե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ չի կարողանում զենք բերել, ինչպես է նա զենք բերել Հայաստան, եթե զենք չեք բերել, ապա ինչ եք բերել աղբը, որի համար հիմա մեղադրվում եք:
Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։
Քրեական գործով այս պահին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, իսկ մյուս անձինք ազատության մեջ են։ Այսօր հակակոռուպցիոն դատարանում վերոնշյալ պաշտոնատար անձանց մասով առաջին դատական նիստն է:
Քնար Մանուկյան, Սյունէ Համբարձումյան