
ԱԺ-ի դիմաց զոհված զինվորների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա են իրականացնում:
Նշենք, որ ԱԺ շենքի դիմաց մեծ թվով ոստիկաններ էին բերվել, նրանք փակել էին խորհրդարանի շենք տանող մուտքերը։ Սա բարկացրել էր ակցիայի մասնակիցներին, նրանք հորդորում էին ոստիկաններին չպաշտպանել «դավաճան»-ին, միանալ իրենց ու փրկել հայրենիքը։