
Մեկնարկել է ՀԱՊԿ-ի առցանց գագաթնաժողովը, որը գումարվել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին, հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առցանց գագաթնաժողովին:
Նիստն օպերատիվ գումարվել է Հայաստանի խնդրանքով։