44-օրյա պատերազմից հետո ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի օդն է անպաշտպան․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը շարունակվում է, հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի զինատեսակներով սադրանքների դիմել ու ռազմական ագրեսիա իրականացնել ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ, հայ հասարակությանը շարունակում է կարեւորագույն մեկ հարց տանջել ու հուզել՝ ՀՀ օդն ինչո՞ւ է բաց: Նույն այս հարցը նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ էինք տալիս, հարցը, սակայն, օդում կախված էր մնում, ինչպես այսօր: Անօդաչու թռչող սարքերից մեկն անգամ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Գորիսում տեղակայված ՀՕՊ համակարգին է հարվածել ու, ըստ երեւույթին, այն շարքից հանել:

Հիշեցնենք, սակայն, որ դեռեւս 2016-ի դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները Մոսկվայում երկու երկրների միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիր են ստորագրել, ինչը «օդը պաշտպանելու» փոխօգնություն է նշանակում: Թե ինչ փոխօգնություն է եղել այս ընթացքում մեր ռազմավարական գործընկերոջից, միայն ենթադրել կարելի է: Փաստն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո արդեն ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի օդն է անպաշտպան։ ՀՀ իշխանավորներից ու պատկան մարմիններից, իհարկե, դեռ այսօր, վաղը, մյուս օրը դարակազմիկ մտքեր կհնչեն, թե ինչ է կատարվել ու կատարվում, իրականությունը, սակայն, այն է, որ պատերազմից երկու տարի անց ադրբեջանական հրթիռներն ու ԱԹՍ-ները դեռ շարունակում են «սավառնել» Հայաստանի երկնքում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս