«Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանի մասնակցությունը մեծ կասկածի տակ է: «Եվրատեսիլ»-ի պատվիրակության նախագահ Գոհար Գասպարյանը բազմիցս հայտարարել է, որ դեռ հստակ որոշված չէ` մասնակցելու ենք, թե ոչ: Ում ասես, որ չուղարկեցինք այդ մրցույթին` Մհերին, Էրիկին, հիմա էլ ամերիկաբնակ երիտասարդ երգչուհի Լուսինա Մունն է ցանկություն հայտնել Ադրբեջանում ներկայացնել Հայաստանը: Մեր մասնակցության հարցը դեռ որոշված չէ, բայց այ Բաքվում շատ լուրջ պատրաստվում են մրցույթին: Եվրոպայից հատուկ հրավիրել են խոհարարների, որոնք պետք է իրենց փորձով եւ հմտություններով կիսվեն ադրբեջանցի խոհարարների հետ: Մի փաստ եւս. «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի համար ծախսվելու է 1 միլիարդ դոլար:
ՄԵԾ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ