Լուսանկարն արվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան-Արմավիր ավտոճանապարհին

 

Տեղի է ունեցել շղթայական ավտովաթար, որի արդյունքում միմյանց են բախվել Opel-ի վարորդ Երեւանի բնակիչ 26-ամյա Արթուր Կանանյանը, Mercedes-ի վարորդ Երեւանի բնակիչ 41-ամյա Կարեն Քյարամյանը, մեկ այլ Mercedes-ի վարորդ Երեւանի բնակիչ 40-ամյա Գալուստ Գրիգորյանը, եւ Mercedes-ի մյուս վարորդ Երեւանի բնակիչ 64-ամյա Ավետիք Տերտերյանը,  իսկ Ford Transit-ը վարել է Երեւանի բնակիչ 55-ամյա Աշոտ Իրիցյանը:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ո՞վ իրավունք ունի ստանալու ընտանեկան նպաստ:

Կարինե Գալստյան 26 տարեկան

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչեւ 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից:

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման լիցենզիա ստացած անձանց համար արդյո՞ք սահմանված է որևէ սահմանափակում՝ իրացման շրջանառությունը ՀԴՄ-ներով արտացոլելու համար:

Նարեկ Վարդանյան 33 տարեկան

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ  օրենքի  43-րդ հոդվածի 3.1 կետի` «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային   անվանացանկ»  (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման լիցենզիա ստացած անձանց արգելվում է որեւէ ամսվա արդյունքներով իրացման շրջանառության 10 տոկոսից ավելին հսկիչ-դրամարկղային մեքենաներով արտացոլելը: Նույն մասով սահմանված սահմանաչափը գերազանցելու դեպքում նույն մասում նշված անձանց նկատմամբ կիրառվում են առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

ՀՀ հարկային պետական ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները սահմանված են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով: Ոլորտին վերաբերող որոշ հարցեր կանոնակարգված են ՀՀ կառավարության 28.09.2005թ. N2388-Ն որոշմամբ:

 

 

 




Լրահոս