
Հայաստանում պատերազմական, լարված դրության պատճառով երգիչներ Գոռ Հակոբյանը և Գևորգ Մարտիրոսյանը անորոշ ժամանակով հետաձգել են համատեղ համերգը: Այս մասին հայտնում է երգիչ Գոռ Հակոբյանը:
«Ելնելով երկրում աստեղծված իրավիճակից սեպտեմբերի 30-ին կայանալիք իմ և Գևորգ Մարտիրոսյանի համերգը հետաձգվում է անորոշ ժամանակով»,-նշել է երգիչը:
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ երգիչների համատեղ համերգային ծրագրի խորագիրը «Ինադու» է, այն պետք է կայանար սեպտեմբերի 30-ին:
Հիշեցնենք, որ սեպտմբերի 12-ին լույս 13-ի գիշերը Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանային ողջ երկյանքով:
Լիդա Եղիազարյան