«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, սահմանային իրավիճակով պայմանավորված, իրավապահ համակարգի, ուժային կառույցների ղեկավար կազմին հրահանգվել է տուն չգնալ եւ մնալ կառույցներում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգին սեպտեմբերի 13-ի գիշերը ժամը 01-ից կանչել են աշխատանքի, եւ, դեռ ավելին, արձակուրդի մեջ գտնվող բոլոր աշխատակիցներին հրահանգել են վերադառնալ աշխատանքի:
Իսկ թե ուժային ու իրավապահ համակարգի աշխատակիցները երբ կկարողանան գնալ տուն, դեռ անորոշ է: Մեծ մասը գիշերում է կառույցի շենքում, ժամկետ չի նշվել։
Քնար Մանուկյան