
ArmLur.am-ի հետ տեղեկություններով՝ մոտ մեկ ժամից՝ 15.00-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա՝ հանդիպելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ:
Փաշինյանն այսօր՝ խորհրդարանական նիստերի կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի օրը, այնսպես թե այնպես, ԱԺ գնալու էր, բայց, փաստորեն, մեկ ժամ շուտ է գնում՝ հանդիպելու թիմակիցների հետ:
Ըստ երևույթին՝ նրանք սահմանին տիրող իրավիճակն են քննարկելու կամ էլ նախապես պայմանավորվեն, թե հարցուպատասխանի ժամանակ՝ ով ինչ հարց է տալու վարչապետ Փաշինյանին:
Սևակ Վարդումյան