![](https://armlur.am/wp-content/uploads/2022/09/241791362_563632024879061_7015757263612743843_n.webp)
«Դեմք շոու» կազմակերպությունը քիչ առաջ հայտնել է, որ Հայաստանում պատերազմական իրավիճակով պայմանավորված անժամկետ հետաձգվում է «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերան:
«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ «Սևազգեստ կանայք» ֆիլմի առաջիկա օրերի ցուցադրությունները անորոշ ժամանակով հետաձգվում են:
Կինոթատրոններից նախապես գնված բոլոր օնլայն և օֆլայն տոմսերն ուժի մեջ կլինեն, կարող են օգտագործվել հետագա ցուցադրությունների համար:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- գրված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ «Սևազգեստ կանայք» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան պետք է կայանար սեպտեմբերի 16-ին:
Լիդա Եղիազարյան