ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտնում է. «Թշնամին վնասել է Նորավանի և հարակից գյուղերի քաղաքացիական մի շարք ենթակառուցվածքներ, մասնավորապես կրակ է բացել Նորավան գյուղի բարձրաոլտ լարերի ուղղությամբ, որի հետևանքով արդեն 2 օր է, ինչ հոսանքազրկվել է Սիսիանի շրջանի 8 գյուղ: Կրակոցների հետևանքով վնասվել են հիմնանորոգված ճանապարհի մի քանի հատվածներ, բնակչի մեքենա, կոմբայն, շարքացան, փլուզվել է «Հովվի տան» շենքը:
Ինչպես գյուղապետն է նշում՝ բնակիչների մոտ խուճապ չկա: Որոշ բնակիչներ սեփական նախաձեռնությամբ գյուղից տարհանել են կանանց և երեխաներին»: