![](https://armlur.am/wp-content/uploads/2022/09/278853231_420288689928675_7030494231687452168_n.jpg)
Երգիչ Արկադի Դուիմիկյանը նույնպես Հայաստանում պատերազմական իրավիճակով պայմանավորված հետաձգել է սեպտեմբերի 18-ին կայանալիք մենահամերգը:
Այս մասին երգիչը հայտնել է իր երկրպագուներին՝ նշելով.« Սիրելի հայրենակիցներ, վերջին իրադարձություններով պայմանավորված, սեպտեմբերի 18-ի մենահամերգը տեղափոխվում է։ Համերգի նոր ժամկետի մասին կհայտարարեմ մոտ օրերին։ Բոլոր գնված տոմսերը մնում են ուժի մեջ»:
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ նման հայտարարություններով են հանդես եկել ու նախատեսված համերգները հետաձգել երգիչներ Գոռ Հակոբյանը եւ Գևորգ Մարտիրոսյանը, ինչպես նաեւ հետաձգվել է «Սևազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերան, որը սպասվում էր սեպտեմբերի 16-ին:
Հիշեցնենք, որ սեպտմբերի 12-ին լույս 13-ի գիշերը Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանային ողջ երկյանքով: