![](https://armlur.am/wp-content/uploads/2022/09/306917468_528518322611057_5844616890511501342_n.jpg)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հորդորել է աղոթել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար:
«Մտահոգությամբ տեղեկացա, որ այս ժամերին կովկասյան տարածաշրջանում լարվածության նոր օջախներ են բռնկվել»,- ասել է Հռոմի պապը Նուր-Սուլթանում պատարագի ժամանակ։
Նա կոչ է արել շարունակել աղոթել այս երկրներում խաղաղ կարգավորման համար, որպեսզի «համաձայնությունը գերիշխի վեճերին»։