Նիկոլ Փաշինյանը վաղը չի մասնակցի Սամարղանդում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի Հանրապետության վարչապետը չի մասնակցելու Սամարղանդում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել են ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու իրենց մտադրությունը:




Լրահոս