ՖՈՏՈ․ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է թիմին հերքել իրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ստորագրելու ենք մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ դավաճան կասի։ Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության։
Մենք էդ որոշումներին պիտի գնանք երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը»։

Սրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքեր են, որոնք նա այսօր ԱԺ ամբիոնից հնչեցրեց։ Այս հայտարարությունից հետո հանրության շրջանում սկսվեց լայն քննարկում, թե ինչ թղթի մասին է խոսքը՝ արդյոք դա նշանակում է հրաժարում Արցախից և Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում։

Քաղաքացիներն այս հայտարարությունից հետո սկսեցին հավաքվել Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Ավելի ուշ Փաշինյանը ևս մեկ գրառում կատարեց սոցցանցի իր էջում ՝ ինչպես միշտ հերքելով ինքն իրեն կամ «բացատրելով» իր հայտարարությունները։

«Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել:
Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»:

Այս գրառումից հետո «հրահանգ» իջեցվեց բոլոր ՔՊ֊ականներին՝ հերքելու որևէ թուղթ ստորագրելու հնարավորությունը։ ՔՊ խմբակցության պատգամավորները, իշխանության ներկայացուցիչները, նախարարները մեկը մյուսի հետևից սկսեցին հերքումներ տարածել: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ հանրայինի եթերում կհերքի Նիկոլ Փաշինյանին:

 
Նիկոլ Փաշինյանն այս րոպեներին էլ ուղիղ եթերում է նորից «»հերքում» իր ասածները։




Լրահոս