Այս պահին ցույց է ընթանում նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Հավաքվածները շեշտում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինել չի կարող։ Ստեփանակերտի հրապարակում հավաքվածները նույնպես բարձրացնում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը։
Նշենք, որ այս պահին Երևանում երկու տարբեր վայրերում Փաշինյանի հրաժարականի հարցով բողոքի ակցիա է ընթանում։ Մարդիկ հավաքվել են Բաղրամյան պողոտայում ու Հանրապետության հրապարակում։ Հանրապետության հրապարակում հավաքվածները որոշեցին գիշերել այնտեղ:
Սևակ Վարդումյան