Անդրանիկ Քոչարյան, ստորագրիր անվստահության տակ ու արի, զինիր մեզ՝ գնանք սահման. Կարին Տոնոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց մեծ մասն առաջարկում է կոնկրետ գործողությունների անցնել։ Ազգային ժողովի դարպասների առջև հավաքվածների մի մասն առաջարկում է շենք մուտք գործել, մեկ այլ հատված կողմ է կառավարական առանձնատներ՝ Փաշինյանի կեցավայր գնալ ու շրջափակել այն, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի ծնողներից մեկն էլ առաջարկում է հանգիստ, խաղաղ ցույց անելով մշտապես շրջափակման մեջ պահել խորհրդարանի շենքն ու թույլ չտալ որևէ պատգամավոր շենք մուտք գործել։

Հավաքի մասնակիցներն այս պահին անհանդազանդությա խաղաղ ակցիա են իրականացնում։ Թեև մի քանի անգամ ԱԺ-ի դարպասները կոտրելու ու շենք մտնելու փորձեր եղան, բայց հանրահավաքի կազմակերիպիչների զսպիչ կոչչերից հետո բոլորը հետ քաշվեցին։

Նշենք, որ այս պահին Երևանում երկու տարբեր վայրերում Փաշինյանի հրաժարականի հարցով բողոքի ակցիա է ընթանում։ Մարդիկ հավաքվել են Բաղրամյան պողոտայում ու Հանրապետության հրապարակում։

Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ 44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Մենուա Հարությունյանի մայրը՝ Կարին Տոնյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հերքմանը, թե ինքը որչևէ թուղթ չի պատրաստվում ստորագրել, նշեց, որ Փաշինյանն արդեն 4 տարի ստում է։

«Այսօր այստեղ պիտի լուծվի մեր հայրենիքի ազատագրման հարցը, ժամ ու րոպե չունենք սպասելու։ Դիմում եմ բոլոր պատգամավորներին ու ասում՝ դուք ասում էին, երբ որ լցնեք փողոցները մենք կգանք ու անվստահություն կհայտնենք Փաշինյանին։ Հիմա այսօր այստեղ 40 հազար ամարդ կա։ Հենց հիմա գալիս եք այստեղ ու անվստահություն եք հայտնում Փաշինյանին։ Վե՛ր կացեք, եկեք ձեր աշխատսենյակ, ստորագրեք վարչապետին անվստահություն հայտնելու թուղթն, ու այն մեզ ցույց տվեք։ Եթե ոչ, ապա մենք կստիպեք։ Վաղը Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի, ու վաղը մենք պետք է զբաղվենք մեր հայրենիքի պաշտպանության հարցով»,- նշեց Տոյոյանը։

Տոնոյանն ասաց նաև, որ ստում են՝ ասելով, թե Հայաստանում զենք չկա։ Վստահեցրեց՝ զենք կա, այն պարզապես չեն տալիս մեր զինվորին։

«Անդրանիկ Քոչարյան կոչեցյալն ինձ վախեցնում է, թե ինձ սահման է ուղարկելու։ Արի, այստեղ եմ, արի,զինիր ինձ ու մեզ, ու բոլորով առաջնագիծ կգնանք, բայց միայն ձեր կողմից Փաշինյանին անվստահություն հայտնելուց հետո»,- շեշտեց Տոնոյանն՝ ավելացնելով, որ դիրքերից իրեն գրում են, թե թիկունքը պահեք՝ Նիկոլ Փաշինյանից ազատելով։

«Սպասում ենք Ազգային ժողովի պատգամավորներին ու սպասում ենք մեծ սիրով։ Եկեք, տեսնենք անվստահություն հայտնելու թուղթը, մնացածը մենք կանենք։ Հայաստանն ազատագրվելու է, Հայաստանն ունի զավակներ, որ կարող են երկիրը դուրս բերել այս վիճակից։ Աշխարհի ամենախելացի ազգերից մեկն այս ինչ վիճակում է հայտնվել։ Եկեք պատգամավորներ, դուք պետք է կատարեք այդ ժողովրդի կամքը»,- շեշտեց նա։

Սևակ Վարդումյան




Լրահոս