![](https://armlur.am/wp-content/uploads/2022/09/306599698_607227234403961_8872726265620611674_n.jpg)
Այս պահին մարդիկ հավաքվում են նաև Գյումրիի Թատերական հրապարակում։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ գյումրեիցիները խմվում են քաղաքի դրամատիկաական թատրոնի առջևի հրապարակում։ Նրանց պահանջը նորից նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական։ «Մենք այդտեղից պատրաստվում ենք Երևան շարժվել»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց գյումրեցիներից մեկը։
Նշենք, որ այս պահին Երևանում երկու տարբեր վայրերում Փաշինյանի հրաժարականի հարցով բողոքի ակցիա է ընթանում։ Մարդիկ հավաքվել են Բաղրամյան պողոտայում ու Հանրապետության հրապարակում։ Հանրապետության հրապարակում հավաքվածները որոշեցին գիշերել այնտեղ:
Բողոքի ակցիա է ընթանում նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։
Սևակ Վարդումյան