ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Փաշինյանը 1 ժամվա ընթացքում հերքում ինքն իրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ստորագրելու ենք մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ դավաճան կասի։ Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության։
Մենք էդ որոշումներին պիտի գնանք երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը»։

Սրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքեր են, որոնք նա այսօր ԱԺ ամբիոնից հնչեցրեց։ Այս հայտարարությունից հետո հանրության շրջանում սկսվեց լայն քննարկում, թե ինչ թղթի մասին է խոսքը՝ արդյոք դա նշանակում է հրաժարում Արցախից և Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում։

Ավելի ուշ վարչապետը գրառում արեց Ֆեյսբուքում.

«Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել:
Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»:

Այս գրառումից հետո «հրահանգ» իջեցվեց բոլոր ՔՊ֊ականներին՝ հերքելու որևէ թուղթ ստորագրելու հնարավորությունը։ ՔՊ խմբակցության պատգամավորները, իշխանության ներկայացուցիչները, նախարարները մեկը մյուսի հետևից սկսեցին հերքումներ տարածել:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս