Ազգային ժողովի դարպասների ընթացող բազմահազարանոց հանրահավաքին ողջույնի ելույթով հանդես եկավ նաև ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նա ասաց, որ հանրահավաքի է գնացել՝ որպես ՀՀ քաղաքացի ու այն պատճառով, որ այս հավաքն ինքնաբուխ է։
«Քաղաքական դիվանագիտական ճակատում մարդ չկա, անընդհատ ձախողումներ են, ու մենք չենք կարող թույլ տալ, որ 18 տարեկանները զոհվեն, բայց դիվանագիտական ճակատում բարձիթողի վիճակ լինի»,- նշեց նա։
Թաթոյանը հավելեց նաև, որ այն ժամանակ, երբ ադրբեջանցիները հայտնվել էին մեր ճանապարհներին, այդ ժամանակ արդեն հիմքեր կային նրանց հեռացնելու, բայց գործող իշխանությունների անպատասխանատու, հանցավոր հայտարարությունների պատճառով էլ ավելի ամրապնդվեց նրանց ներկայությունը։
«Եկել է գործելու ժամանակը, կոչ եմ անում համախմբվել, որպեսզի իրականացնենք մեր նպատակն ու հեռացնենք գործող իշխանությանը»,- ամփոփեց նա։
Սևակ Վարդումյան