Որ երեկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները բավականին ավելացել են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ անցյալ տարվա 7 ամիսներին որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 26 մլն 218 հազար 700 դոլարի օգնություն: Իսկ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստան ստացվել է 57 մլն 96 հազար 400 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանին մարդասիրական օգնություն ուղարկածների թվում են Եվրամիության անդամ շատ երկրներ: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 1 մլն 616 հազար 500 դոլարի չափով օգնություն: Ֆրանսիայից մարդասիրական օգնություն ՀՀ եկել է 1 մլն 69 հազար 400 դոլարի չափով: Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-հուլիսին Հայաստան եկել է 1 մլն 187 հազար 500 դոլարի մարդասիրական օգնություն: Անցյալ տարվա յոթ ամիսներին Հայաստանը Շվեցարիայից 738 հազար 400 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել: Իսկ ահա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ Շվեյցարիայից Հայաստան ուղարկվել է 4 մլն 205 հազար 600 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 287 հազար 300 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, հիմնական հատվածը՝ Ռուսաստանից: Խոսքը 259 հազար 100 դոլարի մասին է: Ռուսաստանից անցյալ տարվա յոթ ամիսների ընթացքում որեւէ մարդասիրական օգնություն Հայաստան չի եկել: Իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում Ուկրաինայից ՀՀ եկել է 28 հազար 200 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս