Հայաստանում ներքին զբոսաշրջության ոլորտն ակտիվացել է. թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ներքին զբոսաշրջության ոլորտը բավականին ակտիվացել է։

ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիսին մեր երկրի ավելի քան 278 հազար 978 քաղաքացի ճանապարհորդել և հանգստացել է Հայաստանում: Նշենք, որ 2021 թվականի (216 հազար 130) նույն ժամանակահատվածի համեմատ ներքին զբոսաշրջությունն աճել է 29.1 տոկոսով:

Ի դեպ, այս տվյալներն արտացոլում են հյուրանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում հանգստացած զբոսաշրջիկներին:
Բացի այս, մասնագետների խոսքերով, այս ոլորտում աճ գրանցվել է նաև սոցիալական փաթեթի շրջանակում։ Ինչպես հայտնի է՝ շատ մարդիկ սոցփաթեթից օգտվելով՝ գնացել են եւ ՀՀ մարզերում իրենց հանգիստն են կազմակերպել:

Ի դեպ, տեղեկացնենք, որ այս տարվա վեց ամիսներին 2,4 անգամ ավելացել է նաեւ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը․ պաշտոնական տվյալներով նշված ժամանակահատվածում մեր հանրապետություն ժամանալ է 588 հազար 731 զբոսաշրջիկ։ Իսկ Հայաստանից նշված ժամանակահատվածում մեկնել է 343 հազար 553 զբոսաշրջիկ։

Ս․Հ․




Լրահոս