![](https://armlur.am/wp-content/uploads/2022/09/MHM0148546-1.jpg)
Այսօր առավոտյան ԱԺ-ի մոտ կվերսկսվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի պահանջով հանրահավաքը։
Գործընթացը սկսելու մասին փաստաթուղթն արդեն ստորագրել են ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Բայց նրանց թիվը բավարար չէ։
Այժմ ընդդիմադիր պատգամավորները Ազգային Ժողովում սպասում են, որ պահանջին միանան իշխող կուսակցության իրենց գործընկերները։
Եթե ՔՊ-ականները ԱԺ չգան, ակցիայի մասնակիցները մտադիր են գնալ նրանց տներ։