
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 15-ին ժ.00.30-ին որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով «Սևան» հիվանդանոց է տեղափոխվել Արարատ Ղազարյանը: Ավելի ուշ իրավապահները պարզել են, որ Սևանա լճի ափին սեպտեմբերի 14-ին ժ.23.30-ին, «Արևիկ» ռեստորանի սրահում վիճաբանություն է եղել, որի ժամանակ Վ. Մ.-ը իր հետ նախապես վերցրած խոհանոցային դանակով 1 անգամ հարվածել է Ա.Ղազարյանին:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դանակահարության պատճառը միջադեպի մասնակիցներից մեկի կնոջը անհանգստացնելու հանգամանքն է եղել: