Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Չառլզ III-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի Չառլզ III թագավորի հետ կայացած հեռախոսազրույցում հայտարարել Է երկու պետությունների միջեւ հաստատուն կապերի պահպանման հանձնառության մասին:

«Չառլզ III-ի հետ հեռախոսազույցում ես նրան ցավակցություններ հայտնեցի Եղիսաբեթ Երկրորդի կյանքից հեռանալու կապակցությամբ,- սեպտեմբերի 15-ին գրել Է Մակրոնը Twitter-ի՝ իր օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երկուշաբթի օրը ես ներկա կլինեմ թագուհու հուղարկավորությանը»:

Հինգերորդ հանրապետության ղեկավարը նշել Է «հաստատուն կապերի» գոյությունը «Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ»:

«Մենք կշարունակենք զարգացնել դրանք՝ ընթանալով Եղիսաբեթ Երկրորդի գցած ուղիով»,- նշել Է Մակրոնը:

Եղիսաբեթ Երկրորդը մահացել Է սեպտեմբերի 8-ին 96 տարեկան հասակում Շոտլանդիայի Բալմորալ դղյակում: Նա կառավարել Է բրիտանական պատմության մեջ բոլորից երկարատեւ՝ 70 տարի եւ 7 ամիս: Նոր միապետ Է դարձել նրա ավագ որդին՝ 73-ամյա Չառզը, որն ընդունել Է Զառլզ III գահական անունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս