Գագիկ Ջհանգիրյանի մտերիմը հեռացավ ԲԴԽ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանն ազատվել է պաշտոնից: Նշենք, որ Արմեն Հարությունյան ԲԴԽ նախկին նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մտերիմն է:

Հիշեցնենք, որ Արմեն Հարությունյանը Դատական դեպարտամենտի ղեկավար է նշանակվել 1 տարի առաջ:

Արմեն Հարությունյանը նախկինում եղել է զինվորական դատախազության քննիչ եւ Գագիկ Ջհանգիրյանը հետ բավականին մտերիմ է եղել: Արդյունքում, Հարությունյանը մեկ տարի առաջ թոշակի անցավ եւ ահա նախկին դատախազը մեկ տարի անց նոր պաշտոն ստացավ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 10-ին ՀՀ դատախազի տեղակալ, արդարադատության II դասի պետական խորհրդական Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է։ Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն:

2015 թվականի հունվարի 13-ից Արմեն Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն էր:

Ք.Մ.




Լրահոս