Պուտինը եւ Ռայիսին սկսել են երկկողմ բանակցությունները Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի հարթակներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էբրահիմ Ռայիսին սեպտեմբերի 15-ին Սամարղանդում բանակցություններ են վարում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի հարթակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սպասվում Է, որ գլխավոր թեմաներից մեկը կդառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջ իրադրության քննարկումը: Բացի դրանից, հանդիպման օրակարգում նշված են երկկողմ համագործակցության, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր, ներառյալ սիրիական հիմնախնդրի կարգավորումը, իրադրությունն Աֆղանստանում եւ Հարավային Կովկասում:

Պուտինը եւ Ռայիսին նաեւ կխոսեն ՇՀԿ-ին Իրանի՝ որպես լիիրավ մասնակցի, պատրաստվող անդամակցության մասին. դա պետք Է տեղի ունենա Սամարղանդի գագաթնաժողովում: Ինչպես ավելի վաղ հայտնել են Կրեմլում, ներկայումս ընթանում Է Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ նոր պայմանագրի նախապատրաստումը՝ համագործակցությունը ռազմավարական գործընկերության մակարդակ տանելու նպատակով:

Բացի դրանից, աշխատում Է առեւտրա-տնտեսական համագործակցության ռուս-իրանական մշտական հանձնաժողովը, դրա հերթական նիստը պլանավորված Է նոյեմբերին ՌԴ-ում:

Սա Պուտինի եւ Ռայիսիի չորրորդ անձնական հանդիպումն Է 2022 թվականին: Մինչ այդ նրանք հանդիպել են հունվարին Մոսկվայում, հունիսին Աշխաբադում Կասպիական գագաթնաժողովի հաթակներում եւ հուլիսին Թեհրանում Աստանայի ձեւաչափով գագաթնաժողովում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս