ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորս մտահոգ ենք. Գլխավոր դատախազության դատախազ Վահե Ռաֆաելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստ էր: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժեշտ էր տալիս աշխատակիցներին: Գլխավոր դատախազություն էր ժամանել նաեւ նորանշանակ դատախազ Աննա Վարդապետյանը: ArmLur.am–ը գլխավոր դատախազության դատախազներից, ինչպես նաեւ տարբեր վարչական շրջանների դատախազներից հետաքրքրվեց, որ երկրում ավերածություններ են, տարածքային կորուստ ունեք, 105 զոհ, իսկ Դուք այսօր եկել եք Կոլեգիայի նիստի, սա այսօրվա կարեւոր գործառույթն է, ուրիշ անելիք չունեն: Արդյոք անհանգստացած չեն երկրում առկա վիճակով:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Հայաստանում արդեն երրորդ օրն է՝ ծանր մարտեր են ընթանում, ինչի հետեւանքով, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ունենք 105 զոհ, եւ հակառակորդը 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանից։ Այս իրավիճակին զուգահեռ՝ այսօր ՀՀ գլխավոր դատախազը հրաժեշտի ցերեկույթ է կազմակերպել: Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստ կլինի, որից հետո Արթուր Դավթյանը հրաժեշտ կտա դատախազությանը եւ գլխավոր դատախազի ղեկը կհանձնի Աննա Վարդապետյանին: Հիշում եք՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվեց պաշտոնին, բավականին սրտառուչ քայլ կատարեց:

Դատախազ Հովսեփյանը համբուրեց դատախազության դուռը, ձեռքերը միացրեց, ինչպես աղոթքի ժամանակ խոնարհվեց եւ քայլելով հեռացավ դատախազությունից, ինչպես սրբավայրից կբաժանվեր: Հետաքրքիր է՝ Արթուր Դավթյանը կհամբուրի արդյոք դատախազության շենքի դուռը՝ ձեռքերը միացնելով, ինչպես աղոթքի ժամանակ, եւ կխոնարհվի, թե այլ կերպ կհեռանա»։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս