«Ստորագրելու ենք մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ դավաճան կասի։ Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության։
Մենք էդ որոշումներին պիտի գնանք երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը»։
Սրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքեր են, որոնք նա երեկ ԱԺ ամբիոնից հնչեցրեց։ Իսկ ավելի ուշ Փաշինյանը ևս մեկ գրառում կատարեց սոցցանցի իր էջում ՝ ինչպես միշտ հերքելով ինքն իրեն կամ «բացատրելով» իր հայտարարությունները։
«Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել: Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»:
Այս առնչությամբ ArmLur.am-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչ են կարծում Նիկոլ Փաշինյանը, կստորագրի՞ նման փաստաթուղթ, թե՞ չի ստորագրի:
Ի դեպ, հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինայնը նման փաստաթուղթ ժողովրդից եւ ՀՀ նախագահից թաքուն արդեն մեկ անգամ ստորագրել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան