Վլադիմիր Զելենսկին ավտովթարի է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ավտոմեքենան Կիևում վթարի է ենթարկվել․ մարդատար մեքենան բախվել է երկրի ղեկավարի ու նրան ուղեկցող մեքենայի հետ։ DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Զելենսկիի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։ Նախագահին զննել են բժիշկները, լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել, ասել է նա։ Ուկրաինայի ղեկավարին ուղեկցող բժիշկները շտապ բուժօգնություն են ցուցաբերել մեքենայի վարորդին, հավելել է նախագահի մամուլի քարտուղարը։

Նիկիֆորովի խոսքով՝ ոստիկանությունը կհետաքննի վթարի հանգամանքները։ Դրանից մի քանի ժամ առաջ Զելենսկին այցելել էր Խարկովի մարզի ազատագրված Իզյում քաղաք։ Նախագահը, ինչպես նաև պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, Ուկրաինայի զինված ուժերի և մի քանի օր առաջ քաղաքն ազատագրած ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ մասնակցել են քաղաքում Ուկրաինայի դրոշի բարձրացման արարողությանը։




Լրահոս