![](https://armlur.am/wp-content/uploads/2022/09/306583611_574572561083911_8388001516602809955_n.jpg)
Ազգային ժողովի դիմաց, Բաղրամյան պողոտայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված քաղաքացիները բողոքի ակցիա են սկսել:
ԱԺ ցանկապատի դիմաց վահաններով ու սաղավարտներով զինված ոստիկանները շղթա են կազմել:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան բազմաթիվ քաղաքացիներ փակել էին Բաղրամյան պողոտան և բողոքի ակցիան էին իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք վանկարկում էին «Նիկոլ դավաճան»։
ArmLur.am-ը զրուցել է 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի հետ՝ հասկանալու համար այսօրվա իրենց անելիքները:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան