
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում հանգամանալից կերպով անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի: