Հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ստել է. մաս 92. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 2018 թվականին՝ պաշտոնավարման 100 օրը լրանալու կապակցությամբ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին 2018-ի օգոստոսի 17-ին բացատրում էր.

«Որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում»։

Մինչեւ այսօր ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիների համար պարզ չէ, թե, ի վերջո, ինչ է բանակցվել։ Նույն իրավիճակը նաեւ այսօր է։ Հրապարակում բանակցությունների մասին բարձրաձայնել պատրաստվող Նիկոլ Փաշինյանն այժմ էլ ամեն ինչ անում է՝ առանց հրապարակ գալու եւ միայն ամբիոնից մեղադրական ելույթ ունենալով: Ստացվում է՝ հերթական անգամ նա խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս