«Մենք չենք կարող պարզապես տունը նստել, կամ գալ այստեղ, ելույթ ունենալ ու գնալ տուն։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե մեր առջև ինչ ուժեր են կանգնած ու իրականում ինչքան դժվար է լինելու այս ուժերից ազատվելը։ Այսօր ամբողջ մարդկությունն է այդ չարի ձեռքին գերի, ողջ աշխարհն է այսօր գերի չարի ձեռքին։ Մենք բազմագլուխ հրեշի դեմ ենք պայքարում, բայց մենք չենք պատրաստվում նորից մեր զավակներին տալ, որ այդ հրեշը կուլ տա։ Պետք է պայքարել մինչև վերջ, որի ժամանակ ճշմարտությունը ի հայտ է գալու։ Ի վերջո ժողովուրդը տեսնելու է՝ ով է կեղծ, ով ում մարդն է, ով է իրականում իր համար պայքարում»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը։
Նա վստահեցրեց, որ իրենց պայքարը չի դադարելու, թույլ չեն տալու ժողովրդին տանել արյունահեղության։
Մանրամասները՝ տեսանյութում: