Այս ծանր օրերին` Հայաստանում պատերազմական իրավիճակով պայմանավորված իրենց մտահոգությունն են հայտնել եւ միջազգային կառույցներին կոչով դիմել աշխարհում հայտնի հայեր և ոչ միայն` փորձելով անտարբեր աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա: Հայաստանում կատարվող ծայրահեղ լարված դրությանը չեն անդրադարձել ռուսաստանաբնակ մեր հայտնի հայրենակիցները:
ArmLur.am-ը ստորև ներկայացնում է նրանց: Այս օրերին քար լռություն են պահպանել և Ադրբեջանի մասին ոչ մի դատապարտող գրառում չեն արել հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը, դերասան, հումորիստ Միխայիլ Գալուստյանը, մոդել Կարինա Գալստյանը, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Նշենք, որ համացանցում օգտատերերը և հայկական շոոուբիզնեսի ներկայացուցիչները բուռն քննադատության են ենթարկում նրանց:
Լիդա Եղիազարյան