Հայաստանի կառավարությունը որոշել է Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության նպատակով ՀՀ տեղափոխված անձանց կենսաթոշակի հարցը լուծել։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է Ուկրաինայի պետական իշխանության մարմինների` ժամանակավորապես իրենց լիազորությունները չիրականացնելու պատճառով կամ հարցում կատարելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում պատասխան չստանալու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կենսաթոշակի (նպաստի) գործը Ուկրաինայից պահանջել և վճարումը Հայաստանում շարունակել։
Կամ էլ անձին նոր հիմունքներով կնշանակվի կենսաթոշակ կամ նպաստ՝ հիմք ընդունելով նրա ներկայացրած փաստաթղթերը։