![](https://armlur.am/wp-content/uploads/2018/06/kalanq-1.jpg)
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 15-ին Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին է հրավիրվել 45-ամյա Մեսրոպ Հ.-ն, որը սեպտեմբերի 8-ից ՌԴ ՆԳՆ Ադիգեյի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: