Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին բոլոր հարցերում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ ները, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ ելույթ ունենալով Իզմիրում նավթավերամշակաման գործարանի հիմնարկեքի արարողությանը:”Մեր սրտերը կբաբախեն ներդաշնակ՝ ինչպես տխրության ժամին, այնպես էլ ուրախության։ Որքանով ղարաբաղյան հողերի օկուպացիան անհանգստացնում է իմ ադրբեջանցի եղբայրներին ու քույրերին, այնքանով էլ, կարող եք համոզված լինել, այն անհանգստացնում է մերոնց՝ Թուրքիայի քաղաքացիներին։ Լեռնային Ղարաբաղը արյունահոսող վերք է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար”,- հայտարարել է Էրդողանը:”Թուրքիան Ադրբեջանի հետ ուս-ուսի տված կպայքարի մինչև Ղարաբաղի ազատագրումը”,- ընդգծել է նա:Թուրքիայի վարչապետը նշել է, որ երկու երկրների դիրքորոշումները համընկնում են բոլոր հարցերում, մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարի:”Ես գիտեմ, որ ահաբեկիչների կողմից սպանված թուրք շեհիդների համար մեր ադրբեջանցի եղբայրների սիրտը ցավում է մերոնցից ոչ պակաս”,- նշել է նա: